pk5nbzoybl5whg8k

Թրամփ․ Այսօրվա հարձակումը Բեյրութի վրա չպետք է տեղի ունենար, հատկապես երբ մենք այնքան մոտ ենք Իրանի հետ համաձայնագրի կնքմանը | news.am

 news.am Այսօրվա հարձակումը Բեյրութի վրա չպետք է տեղի ունենար, իր ծննդյան օրը Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այսօրվա առավոտյան հարձակումը Բեյրութի վրա չպետք է տեղի ունենար, հատկապես այսքան առանձնահատուկ օրը, երբ մենք այնքան մոտ ենք Իրանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու սպառնալիքներից, սակայն հարձակումը, որին նա արձագանքել է, շատ աննշան և անիմաստ էր, ոչ ոք չի տուժել, չի վիրավորվել կամ սպանվել, և դա չպետք է խաթարի այս կարևոր գործընթացը։

Մենք շատ մոտ ենք համաձայնագրի կնքմանը, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին, այդ թվում՝ Լիբանանին, և բոլոր կողմերը պետք է հետ կանգնեն։ Իսրայելն այլևս չպետք է հարձակումներ իրականացնի Լիբանանի որևէ վայրում, բայց նաև ցանկացած այլ կողմ, այդ թվում՝ «Հեզբոլլահը», այլևս չպետք է հարձակումներ գործի Իսրայելի վրա։ Սա կարող է դառնալ երկարատև և գեղեցիկ խաղաղության սկիզբը. եկեք չկործանենք այն»։ – նշել է Թրամփը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն