G7-ի առաջնորդները Ֆրանսիայում կքննարկեն Իրանի և Ուկրաինայի հարցերը | azatutyun.am

G7-ի առաջնորդները Ֆրանսիայում կքննարկեն Իրանի և Ուկրաինայի հարցերը | azatutyun.am

azatutyun.am  G7-ի առաջնորդները այսօր կհանդիպեն Ֆրանսիայում՝ այն բանից կարճ ժամանակ անց, երբ ԱՄՆ-ն և Իրանը հայտարարեցին, որ հասել են նախնական համաձայնության՝ իրենց միջև պատերազմը դադարեցնելու համար, հայտնում է Reuters-ը։

Իրանի շուրջ հետագա քայլերի հարցը կլինի այն մի շարք թեմաներից մեկը, որոնք համաշխարհային առաջնորդները կքննարկեն հունիսի 15-17-ը կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Քննարկվելու են նաև Ուկրաինայում ընթացող պատերազմը, համաշխարհային տնտեսական անհավասարակշռությունների հաղթահարումը և բացի Չինաստանից կարևոր հանքանյութերի այլ մատակարարման աղբյուրների որոնումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս այսօր կժամանի Ֆրանսիա՝ մասնակցելու գագաթնաժողովին: Թրամփը կհանդիպի Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ և կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ աշխատանքային հանդիպմանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն