tyexp4hypxtvhxo9

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրին | news.am

news.am ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը և հույս է հայտնում, որ կողմերը կկրկնապատկեն իրենց ջանքերը հակամարտության վերջնական լուծման համար, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է այն հայտարարությունը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները և Իրանը պայմանավորվել են խաղաղ համաձայնագրի շուրջ, որը նախատեսում է անհապաղ և մշտական հրադադար, Հորմուզի նեղուցի բացում, ինչպես նաև հետագա բանակցությունների ձևաչափ։ Սա կարևոր քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին», – նշվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության տեքստի՝ Գուտերեշը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին, Կատարին, Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին՝ բանակցություններին աջակցելու գործում նրանց կառուցողական դերի համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ կողմերը «կօգտագործեն այս նոր խթանը և կկրկնապատկեն իրենց ջանքերը հակամարտության վերջնական կարգավորման համար»։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել տևական խաղաղության հասնելու համար։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը կդադարեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն