1lurer.am Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Իսրայելը կապված չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկված Իրանի հետ համաձայնագրին և մտադիր է ինքնուրույն որոշումներ կայացնել երկրի ազգային անվտանգության վերաբերյալ։ Բեն-Գվիրն այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ Իսրայելը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը և շնորհակալ է նախագահ Թրամփին, բայց անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով բացառապես հրեական պետության շահերի վրա։
«Իմ դիրքորոշումը հստակ է. մենք այս համաձայնագրի կողմ չենք, որը չի անդրադառնում մեր անվտանգությանը և ոչ մի կերպ մեզ չի պարտավորեցնում։ Մենք իրավունք չունենք զիջումների գնալ՝ պահանջելով ավելի քիչ, քան «Հըզբոլլահի» զինաթափումն է, իրավունք չունենք դուրս գալ մեր մարտիկների գրաված որևէ տարածքից: Իրավունք չունենք հանդուրժել Իսրայելի դեմ հրետակոծությունները», – նշել է նա։
Ավելին` նախարարը շեշտել է, որ Լիբանանից Իսրայելի տարածք արձակված յուրաքանչյուր անօդաչու թռչող սարք կամ հրթիռ կհանգեցնի պատասխան հարվածի։
Հիշեցնենք՝ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Լիբանանին կդադարեցնի ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։