IMG_4461

Գեղամ Մանուկյանը ԱԱԾ տնօրենին հարցում է ուղղել՝ պարզելու, թե ինչպես են Քոչարյանի՝ «Զվարթնոց»-ում արված կադրերը հայտնվել ՀԺ-ի տելեգրամյան էջում

Քիչ առաջ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ուղղել եմ պատգամավորական հարցում, պարզելու, թե ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից՝ «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվում Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Թերեւս հարցադրումներս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է Նիկոլի իշխանությանը եւ կամակորություններին սպասարկող անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն։

Ի դեպ, նման բովանդակությամբ հարցում առաջին անգամ չէ, որ հղում եմ Ազգային անվտանգության ծառայությանը։ Բազում անգամներ Ազգային ժողովում բարձրաձայնել եմ այն դեպքերի մասին, երբ քաղաքական նպատակներով, հատուկ պահպանվող տարածքներից՝ ՀՀ Ազգային ժողովից, «Զվարթնոց» օդանավակայանից տեսագրությունները հայտնվում իշխանական քարոզչամեքենային ձեռքում։

Հ.Գ. ի դեպ, ստացել եմ բազում ահազանգեր, որ ընտրություններին նախորդած մի քանի օրը ՀՀ սահմանային անցակետերում հայտնված ռազմական ոստիկանության հաշվառումների հիման վրա մի քանի հազար մեր հայրենակիցների Հայաստանի տարածքից ելքի վրա դրված է արգելք, որն օրենքի կոպտագույն խախտում է ու ծանր քրեական հետեւանքներով լի։ Նիկոլը բոլորին փորձում է իր հանծագործություններին դարձնի մեղսակից»:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ՀԺ-ն լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն