factor.am Իսրայելի հարձակումները Լիբանանի դեմ պետք է լիովին դադարեցվեն, և ԱՄՆ-ն է պատասխանատու պատերազմի ավարտի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի իրականացման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի, Իրաքի ու Եգիպտոսի իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ։
Իրանական կողմի հաղորդմամբ՝ Աբբաս Արաղին այսօր առավոտյան առանձին հեռախոսազրույցներում քննարկել և խորհրդակցել է Իսլամաբադի փոխըմբռնման գործընթացի և բովանդակության վերաբերյալ Թուրքիայի, Իրաքի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի, Ֆուադ Հուսեյնի և Բադր Աբդուլ Աթիի հետ։ Այս հեռախոսազրույցների ընթացքում Արաղչին, անդրադառնալով համաձայնագրի իրականացման համար ԱՄՆ-ի պատասխանատվությանը, ընդգծել է «սիոնիստական ռեժիմի կողմից Լիբանանի դեմ ուղղված ագրեսիաների և ապակայունացնող հարձակումների լիակատար դադարեցման անհրաժեշտությունը»։
Նշվում է, որ Իրանի, Թուրքիայի, Իրաքի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները նույնպես ընդգծել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ սերտ խորհրդակցությունների և համագործակցության շարունակականությունը և խաղաղությունն ու կայունությունը պահպանելու դիվանագիտական ջանքերի ամրապնդման անհրաժեշտությունը։
Միաժամանակ, Լիբանանը չի տեղեկացվել Միացյալ Նահանգների և Իրանի միջև Մերձավոր Արևելքի պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ավարտելու համաձայնագրի մանրամասների մասին, հայտնել է AFP-ի պաշտոնական աղբյուրը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում