daniel-ioannisyan

«Վերաքվեարկություն չնշանակելու որոշումն ամբողջությամբ ապօրինի է. ԿԸՀ-ն ԱԺ-ի լիազորություններն իրեն վերապահելու ակնհայտ փորձ է կատարում»․ Դանիել Իոաննիսյան | factor.am

factor.am Վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումն ամբողջությամբ ապօրինի է և պետք է փոխվի Սահմանադրական դատարանի կողմից․ Factor.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Նա նաև անդրադարձավ 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։

 

«Այսօրվա հայտարարությունն ուղղակի ես համարում եմ համարժեք նրան, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուղղակի հայտարարել է, որ օրենքը սխալ է, հետևաբար՝ իրենք օրենքին չեն հետևում: Հանձնաժողովը հայտարարել է, որ այ, քանի որ ընտրողների 99 և քանի տոկոսն արդեն արտահայտել է իր կամքը (քվեն), և այդ երեք տեղամասերում վերաքվեարկության դեպքում այդ տեղամասերի ընտրողները գիտեն, թե ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները, ընդհանուր առմամբ տեղի կունենա տակտիկական քվեարկություն (tactical voting): Այսինքն՝ ընտրողները կքվեարկեն հաճախ ոչ այնպես, ինչպես իրենց քաղաքական նախասիրություններն են, այլ զուտ որպեսզի այս կամ այն արդյունքները լինեն համապետական մակարդակում: Թարգմանելով հայերենի՝ մոտավորապես հետևյալն է, որ բոլոր ընդդիմադիր ընտրողները կքվեարկեին այստեղ «Բարգավաճ Հայաստանին», քանի որ «Բարգավաճ Հայաստանի» ընտրվել-չընտրվելը նաև այդտեղից՝ այդ տեղամասերում է ըստ էության որոշվելու, և մնացած ամեն ինչ արդեն որոշված է, և ընտրողները դա գիտեն»,- նշեց նա:

Իոաննիսյանի խոսքով՝ այս դիրքորոշման մեջ 2 խնդիր կա. մեկն այն է, որ ԿԸՀ նախագահի այս հայտարարությունը, ըստ նրա, մանիպուլյացիա է, քանի որ «Բարգավաճ Հայաստան»-ն արդեն բավարար քանակի քվե հավաքել էր՝ անցողիկ շեմը հաղթահարելու համար: Բայց երկրորդ՝ ավելի մեծ խնդիրն այն է, որ տակտիկական քվեարկությունը, ցանկացած սցենարում, առանձին տեղամասերի վերաքվեարկության պարագայում տեղի է ունենում:

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն գտել էր, որ 12/13, 10/51, 36/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։

Նշենք նաեւ, որ 10/51 և 35/65 ընտրատեղամասերում միասին ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական տվյալների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,989%, մինչդեռ ԱԺ-ում հայտնվելու համար անհրաժեշտ է 4%։  

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն