anfdopyfzqotbnbc

Ինքնակամ կառույցների հաշվառման համար վերջնաժամկետ է սահմանված 2026-ի դեկտեմբերի 31-ը. Կադաստրի կոմիտե

ՀՀ կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2021թ. օդային լուսանկարի իրականացումը կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման համար վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։

Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր, և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից: Այդ մասին պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)։

Հորդորում ենք սկսել գործընթացը ժամանակին, որպեսզի խուսափեք հերթերից և ծանրաբեռնվածությունից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն