tac2wause7s48rjpcb1nyru5lustjv3osdantyw7

Հայաստանում ընտրությունների արդյունքները ի ցույց են դնում Երևանի ամուր հանձնառությունը Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին. Կայա Կալաս | armenpress.am

armenpress.am Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ի ցույց են դնում Երևանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանն ու տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին։

Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Instagram-ի իր էջում կատարած հրապարակման մեջ։

Կալասը հայտնել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները շնորհավորել են Հայաստանին՝ հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու ժողովրդավարական ինքնիշխան իրավունքը իրացնելու առթիվ։

«Այդ քվեարկությունն ի ցույց դրեց Հայաստանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանն ու տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանն, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին»,-գրել է Կայա Կալասը։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը։ Միրզոյանը նաև հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն