Հեգսեթը հերքել է, թե ԱՄՆ-ն զինամթերքի պաշարների պակաս ունի | azatutyun.am

Հեգսեթը հերքել է, թե ԱՄՆ-ն զինամթերքի պաշարների պակաս ունի | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ պաշտպանության նախարարը հերքել է լուրերը, թե ԱՄՆ զինված ուժերը զինամթերքի պաշարների պակաս ունի։

«Դա հորինված պատմություն է, որը լրատվամիջոցները ցանկանում են տարածել, և, ի վերջո, մեր պաշարները հիանալի են և միայն ամրապնդվում են», – CBS News-ին ասել է Փիթ Հեգսեթը:

«Մենք ավելի շատ ենք զենքեր ստեղծում, քան երբևէ»,- հավելել է նախարարը։

Մտահոգությունները, որ Իրանի դեմ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի զենք-զինամթերքի պաշարները պակասել են, ավելի խորացան անցյալ ամիս, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Ցաոն հայտարարեց, որ Թայվանին զենքի վաճառքը դադարեցվել է Իրանի դեմ պատերազմի պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն