azatutyun.am Լիբանանն ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված փոխըմբռնման հուշագրի կարևոր մաս է, և այս երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:
Էսմայիլ Բաղային նշել է, որ Թեհրանն ուշադիր կհետևի Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին:
«Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր համաձայնագրի մաս է կազմում», – լրագրողներին ասել է Բաղային։
«Մենք մեր որոշումը կայացնում ենք որոշակի չափանիշներով՝ Լիբանանի դեմ սիոնիստական կազմակերպության իրականացված այս ահաբեկչական հարձակումների պատճառով»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Լիբանանին կդադարեցնի ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։ Իսրայելը, սակայն, հայտարարում է, որ Իսրայելը դուրս չի գալու հարավային Լիբանանից։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը իր հերթին նշել է, որ Իսրայելը կապված չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկված Իրանի հետ համաձայնագրին և մտադիր է ինքնուրույն որոշումներ կայացնել երկրի ազգային անվտանգության վերաբերյալ։