news.am Վաշինգտոնը պատասխանատու է Թեհրանի հետ հնարավոր համաձայնագրի պահպանման համար, իսկ Թել Ավիվը՝ Լիբանանի վրա հարձակումների դադարեցման։ Այս մասին հունիսի 15-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Արաղչին, հղում անելով համաձայնագրի կատարման հարցում ԱՄՆ-ի պատասխանատվությանը, հայտարարել է Լիբանանի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիայի և ապակայունացնող հարձակումների լիակատար դադարեցման անհրաժեշտության մասին»,- Telegram ալիքում նրա խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
Ինչպես նշվում է, համապատասխան հայտարարությունն Արաղչին արել է երեք առանձին հեռախոսազրույցների ընթացքում՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի և Իրաքի արտգործնախարար Ֆուադ Մուհամեդ Հուսեյնի հետ:
Հաղորդվում է նաև, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել իր գործընկերների ներդրումը տարածաշրջանում լարվածության թուլացման և կայունության հաստատման գործում։ Նա ընդգծել է այս հարցի շուրջ միջպետական խորհրդակցությունների և սերտ համագործակցության շարունակման անհրաժեշտությունը։