724276608_1462126699050332_3375512438455080211_n

Անտառապահը 1.5 մլն դրամ է հափշտակել, իսկ անտառապետի անփութության պատճառով ծառեր են հատվել. ՔԿ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապահ Հ.Ղ.-ն 2021-ի հունիսի 1-ից մինչև 2022-ի հունիսի 24-ը պարբերաբար չի հաճախել աշխատանքի, սակայն ստացել է աշխատավարձ, ինչի հետևանքով դիտավորությամբ հափշտակել է խոշոր չափերի` ընդհանուր 1 մլն 515 հզր 805 դրամի չափով վճարված աշխատավարձի գումար: Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

««Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապետ Ա.Ե.-ն պատշաճ հսկողություն չի իրականացրել անտառապահ Հ.Ղ.-ի կողմից աշխատանքի հաճախելու նկատմամբ, ինչի հետևանքով 2022-ի մայիսի 18-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում անտառտնտեսության անտառամասերում ապօրինի հատվել են տարբեր տեսակի ծառեր: Պետությանը պատճառվել է 2 մլն 877 հզր դրամի վնաս:

Հ.Ղ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը), իսկ Ա.Ե.-ի նկատմամբ՝ 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն