arm.sputniknews.ru Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարները կարող են հանդիպում անցկացնել ուրբաթ օրը` հունիսի 19–ին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 15-ի գիշերը հաստատել են հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, հուշագիրը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին։ Ինչպես նշել էր իրանական կողմը, այն ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
«Հավանաբար, ուրբաթ օրը Շվեյցարիայում տեղի կունենա պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը և կստորագրվի համաձայնագիրը։ Դրանից հետո կկայանա բանակցությունների հաջորդ փուլի առաջին ռաունդը»,-ասել է Արաղչին, նրա խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում