razbilsya

Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել | factor.am

factor.am Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրկուտսկի մարզում վայրէջքի ժամանակ կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռը, գրում է Meduza-ն։

Նախարարության տվյալներով՝ ռմբակոծիչը պլանային ուսումնական թռիչք էր կատարում։ Անձնակազմը կատապուլտացվել է, օդաչուների կյանքին կամ առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ինքնաթիռը թռչում էր առանց զինամթերքի։ Նախարարությունն օդանավի կործանումը որակել է «վթար»։

Ականատեսները հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է Սվիրսկ քաղաքի մոտակայքում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն