mg3lyyvrkxakeeyegnpxfmbktzbevzldk0uewgz1

Դոնալդ Թրամփն Ուկրաինայում խաղաղություն ապահովելու հնարավորություններ է տեսնում | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում խաղաղություն ապահովելու հնարավորություններ է տեսնում, քանի որ կարծում է՝ թե՛ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց են դրա համար։

«Երեկ մենք շատ լավ զրույց ունեցանք Զելենսկիի և նախագահ Պուտինի հետ։ Եվ ես տեսնում եմ, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար։ Ես իսկապես տեսնում եմ այդ հնարավորությունը։ Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ բաց են դրա համար», – ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին G7 գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Դոնալդ Թրամփը

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն