IMG_4482

Փամբակ գետում երկու երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ ՓԾ

Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի հիման վրա Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հիշեցնենք, որ նույն օրը՝ ժամը 17։05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն