factor.am Հունգարիայի խորհրդարանը հաստատել է երկրի Սահմանադրությունում փոփոխությունը, որով վարչապետի լիազորությունները սահմանափակվում են երկու ժամկետով՝ 4-ական տարի: Հունիսի 15-ին անցկացված քվեարկության ժամանակ խորհրդարանի 134 անդամ կողմ է քվեարկել նախաձեռնությանը, 50-ը՝ դեմ, 6-ը՝ ձեռնպահ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Փոփոխությունը վերաբերում է բոլոր գործիչներին, որոնք 1990 թվականից ի վեր զբաղեցրել են վարչապետի պաշտոնը: Սա նշանակում է, որ երկիրը 16 տարի կառավարած նախկին վարչապետ Վիկտոր Օրբանն այլևս չի կարողանա հավակնել վարչապետի պաշտոնին։
Սահմանադրական փոփոխություններով վարչապետի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հունգարիայի վարչապետ ընտրված Պետեր Մագյարի նախընտրական խոստումներից էր։ Քաղաքական գործիչը պնդում է, որ սա կօգնի կանխել մեկ անձի ձեռքում չափազանց մեծ իշխանության կենտրոնացումը։