66693823_0016001065_1440x900_80_0_1_fc47f5f68987ee017e2620fc79383917-jpg

Արցախից բռնի տեղահանված 6444 ընտանիք հավաստագիր է ստացել․ փոխվարչապետ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ruԱրցախից բռնի տեղահանված 6 444 ընտանիք (26 432 մարդ- խմբ․) ստացել է հավաստագիր բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Այսօր ԱԺ-ում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով տվյալները մայիսի 31-ի դրությամբ։

«Ընտանիքներից ավելի քան 2 970-ը կամ 13 400 մարդ արդեն գնել է իր տունը կամ բնակարանը»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում գնված բնակարանների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ, իսկ հաշվի առնելով բանկերի վարկերի վերադարձն ու դրանց սպասարկման գումարները՝ կառավարության ստանձնած պարտավորությունները հասնում են այս պահին շուրջ 85 միլիարդ դրամի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն