wu1xnba6f7okozmlcbayy1sbf0xbuqimaf6apsx8

Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար | armenpress.am

armenpress.am Ադրբեջանի պետական բյուջեից 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման համար հատկացվել է 4,866 մլրդ մանաթ (մոտ 2,86 մլրդ դոլար)։

Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինչպես նշվում է Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված «Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» օրենքում, այդ նպատակով կատարված ծախսերը 2024 թվականի համեմատ աճել են 1,373 մլրդ մանաթով կամ 39,3 տոկոսով։ Փաստաթղթի համաձայն՝ 2025 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտների ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են 8,068 մլրդ մանաթ, ինչը 1,5 մլրդ մանաթով կամ 22,9 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Նշվում է, որ 2025 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 20,9 տոկոսը, մինչդեռ 2024 թվականին այդ ցուցանիշը եղել է 17,4 տոկոս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն