0f371a01-7340-4621-785a-08decad17715_w1023_r1

Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները | azatutyun.am

azatutyun.am Քննիչները այսօր առավոտյան կապարակնքեցին «Արարատ» թենիսի ակումբի և կորտերի դռները:

Ոստիկանության աշխատակիցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դեպքի վայրի զննության է կատարվում, այլ մանրամասներ չհաղորդեց:

Թենիսի աջակցության հայկական հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտչյանը պատմեց. «Ժամը 10-ն անց էր, մտան երկու հոգի, ներկայացան՝ Քննչական վարչություն, հետներն էլ մի 5-6 ոստիկան, ասացին, իրենք ունեն որոշում, պետք է կորտերի ամբողջ տարածքը պլոմբեն, տվեցին ժամանակ, որ դուրս գանք տարածքից»:

2024 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր Օղակաձև այգու կորտերը քանդելու ու թենիսի ակումբը տեղափոխելու մասին։ Կապ ունի՞ այսօրվա տեղի ունեցածը այս հայտարարության հետ, դեռևս պարզ չէ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն