petrosyan-karen

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ է նշանակվել Կարեն Պետրոսյանը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանն այսօր՝ հունիսի 16–ին, բավարարել է համալսարանի Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցների պահանջը և Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Պետրոսյանին, որը մինչ այդ էլ զբաղեցնում էր այդ պաշտոնը։

«Արդարությունը վերականգնված է, համալսարանի բնականոն գործունեությունը ևս…
Շնորհակալություն խնդրով մտահոգ և շահագրգիռ բոլոր կողմերին և անձանց», – նշված է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք` երեկ ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ բոյկոտ են հայտարարում և դադարեցնում են աշխատանքը՝ պահանջելով Կարեն Պետրոսյանին նշանակել տնօրենի ԺՊ մինչև տնօրենի ընտրությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն