Այսօր Փարիզում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։
«Կատրին Վոտրենը շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Բարձր ենք գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը՝ կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։
Զրույցի ընթացքում անդրադարձանք երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,-ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից գրել է նախարարը: