0000-1

Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ 125 քրեական վարույթ է նախաձեռնվել

Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ՝ ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, բարեգործության արգելքը խախտելու և դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերով։ Քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ, 227 անձ ձերբակալվել է, 15 մեղադրյալ հետախուզվում է, իսկ 21 վարույթով 90 անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ։

«Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ՝ ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու և դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Նշված քրեական վարույթներից՝ 66-ով ձերբակալվել է 227 անձ,

քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ,

15 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեղադրյալներից՝

108-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված՝ կալանք (55) և տնային կալանք (53) խափանման միջոցներ,

122-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

66 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:

21 վարույթով նախաքննությունը՝ 90 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն