725860858_1555021369483023_1306974756822831117_n

Նոտարական ոլորտը բարեփոխումների ակտիվ փուլում է․ արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել «Էլեկտրոնային նոտարիատ և նոտարական գործունեության թվայնացում» թեմայով միջազգային կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր 2026 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում՝ ՀՀ նոտարական պալատի հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում են  նախարարությունից։

«Նախարարի տեղակալն ընդգծել է, որ թվայնացումը ներկայում իրավական համակարգերի գործունեության անբաժանելի մասն է՝ նպաստելով գործընթացների թափանցիկությանը և օպերատիվությանը: Նա կարևորել է նոտարական համակարգի թվային փոխակերպումը՝ շեշտելով նաև դրա ազդեցությունը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման վրա:

Կլոր-սեղանին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արդարադատության նախարարությունների և նոտարական պալատների ներկայացուցիչներ, որոնք հանդես են եկել թեմատիկ զեկույցներով։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նոտարական գործունեության թվային վերափոխման առանցքային հարցերին, մասնավորապես՝ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրմանը, հեռավար նոտարական ծառայությունների զարգացմանը և թվային գործիքների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։

Միջոցառման կազմակերպումն ու անցկացումը բարձր են գնահատվել մասնակիցների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի քարտուղարության կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն