1lurer.amՄոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է անել հնարավորը՝ նպաստելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը: Նա նշել է, որ խոսքը ինչպես միջնորդի դեր ստանձնելու, այնպես էլ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է: Սերգեյ Լավրովը բորձր է գնահատել Թուրքիայի անկեղծ հետաքրքրությունը՝ հասնելու Ուկրաինայում արդար, կայուն և երկարաժամկետ կարգավորման:
Ֆիդանը տեղեկացրել է, որ քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Սա շատ կարևոր բաղադրիչ է տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում