724138766_1443974844438669_898537840792135420_n

Քննարկվել է ՀՀ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, առևտրի դյուրացմանն ուղղված քայլերի իրականացման հարցեր: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

«Անդրադարձ է կատարվել Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության, սահմանային ընթացակարգերի բարելավման և բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման հնարավորություններին:

Այդ համատեքստում ընդգծվել է երկու երկրների մաքսային մարմինների միջև առկա սերտ փոխգործակցության նշանակությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն