77183230-0-0-1280-721-1920×0-80-0-0-286f043caa566b4b19cc77f920c4f898-1776010648964-770x-1781632333814-1540x_

Մեր նպատակը Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ. Գևորրգ Պապոյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարությանն այն մասին, թե հայկական կողմն իր ղեկավարած կառույցի կողմից ուղարկված նամակներն անպատասխան է թողնում։

Պապոյանը բացառել է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության պետական որևէ մարմնից իր գլխավորած նախարարությունը ստանա նամակ, որին ոչ միայն չպատասխանի, այլև ըստ պատշաճի ուշադրություն չդարձնի կամ էլ համապատասխան արձագանք չհնչեցնի։

Գևորգ Պապոյանը խոսել է նաև ռուսական սահմանափակումների ֆոնին Եվրոպական միության կողմից այս ոլորտում Հայաստանին առաջարկվող աջակցության ու հայ արտահանողների համար տնտեսական նոր հնարավորությունների բացման մասին՝ բարձր գնահատելով այդ տեսանկյունից Եվրամիության մոտեցումները։

«Շատ ուրախալի է, որ մենք եվրոպական գործընկերների աջակցությունն ենք այս օրերին ստանում այս բարդ իրավիճակում և սա շատ կարևոր է։ Մեր նպատակն է նաև, բնականաբար, մեր արտահանումը դիվերսիֆիկացնել, այսինքն՝ մենք չենք ուզում արտահանել միայն Եվրոպա, ցանկանում ենք արտահանել նաև Մերձավոր Արևելք, Չինաստան, ասիական շուկաներ, Ռուսաստանի Դաշնություն․ բոլոր շուկաները մեզ համար կարևոր և թիրախային են։ Իհարկե, մենք բարձր ենք գնահատում ԵՄ աջակցությունը, բայց, այնուամենայնիվ, ես ուզում եմ նշել, որ մեր նպատակը դեպի Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ»,-ընդգծել է Պապոյանը։

Նա հույս է հայտնել և համոզվածություն արտահայտել, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, միջանձնային բոլոր կապերն իրենց դերակատարումն, այնուամենայնիվ, ունենալու են և ռուսական շուկան վերաբացվելու է Հայաստանի համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն