Screenshot 2026-06-16 223607

«Վրացական երազանք» կուսակցության անդամները Շուշիում մասնակցել են Ադրբեջանի իշխող ուժի համաժողովին | factor.am

factor.am Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները մեկնել են Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաք՝ մասնակցելու Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության կողմից կազմակերպված համաժողովին: Կազմակերպության ղեկավար, ձյուդոիստ, այժմ պատգամավոր Վառլամ Լիպարտելիանին ելույթ է ունեցել պանելային քննարկման ժամանակ, գրում է OC Media-ն։

Երկուշաբթի օրվա միջոցառումը միջազգային համաժողով անվանելով՝ ադրբեջանական պետական ​​«Ազերթաջ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այն կրել է «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության մեջ. խաղաղության կառուցում Հարավային Կովկասում» խորագիրը: Շուշիում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Այդին Քերիմովը բացման ժամանակ նշել է, որ կյանքը վերադառնում է «ազատագրված տարածքներ», և որ «երեխաների ծիծաղը լսվում է դպրոցներում և մանկապարտեզներում»։

«Վրաստանի նպատակը մնում է անփոփոխ՝ մեր տարածքների խաղաղ ապաօկուպացիան և բոլոր քաղաքացիների համար անվտանգ, ներառական և կայուն կենսապայմանների ստեղծումը, այդ թվում՝ նրանց համար, ովքեր հակամարտությունների հետևանքով կորցրել են իրենց տներն ու հարազատ համայնքները»,- իր հերթին, «Հակամարտությունից հետո վերակառուցում. քաղաքաշինության ժամանակակից մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Լիպարտելիանին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն