Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը՝ 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Որմնադիրների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 9-ից մինչև 55/5, Որմնադիրների փողոցի 2-րդ շարքի թիվ 37, 45ա, Խորենացու փողոցի թիվ 231/59-ից մինչև 231/114 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։