oj7fygpuvez8rmlbtpmk6uep2lwpy9c4sylhnnsu

Երևանում մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի կառուցված շինություններ

Երևանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի կառուցված շինություններ: Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից։

«Զավթված համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 10/10, 10/11 և 10/12 հասցեներում ապամոնտաժվել են համայնքին պատկանող հողամասերում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառուցված շինությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն