da505ac6-72b4-4024-a52b-7001af7b37bc_w1023_r1

ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է «խաղի կանոնները փոխել». Կանադայի վարչապետ | azatutyun.am

azatutyun.am Կանադայի վարչապետ Մարկ Քարնին այսօր հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է տարածաշրջանում և դրանից դուրս «խաղի կանոնները փոխել»:

«Հնարավորություն կա, որ այս փոխըմբռնման հուշագիրը կարող է խաղի կանոնները փոխող գործոն դառնալ», – Ֆրանսիայի Էվիան քաղաքում անցկացվող G7 առաջնորդների հանդիպման երրորդ օրը լրագրողներին ասել է Քարնին:

Նա նշել է գագաթնաժողովում Ուկրաինայի և Լիբանանի վերաբերյալ տեղի ունեցած կառուցողական քննարկումները, որոնց մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Կանադայի վարչապետը նշել է նաև, որ նկատել է ԱՄՆ-ի «հռետորաբանության փոփոխություն Ուկրաինայի հարցի վերաբերյալ»:

Դա ներառում էր «մեր կարծիքով՝ ավելի իրատեսական պատկերացում այն մասին, թե ուր է գնում այս պատերազմը, Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը, ինչպես նաև Ուկրաինային լրացուցիչ պաշտպանական աջակցություն տրամադրելու հնարավորությունը», ասել է Կանադայի վարչապետը:

Նա հավելել է, որ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների առաջնորդներն «շատ մանրամասն քննարկում են անցկացրել նաև Լիբանանի վերաբերյալ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն