None

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին | factor.am

factor.am Իսրայելական ուժերն ավիահարվածներ են հասցրել հարավային Լիբանանի մի քանի շրջանների՝ չնայած Մերձավոր Արևելքում  խաղաղության գործարքը ներառում է նաև Լիբանանը, գրում է France 24-ը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NAA) հայտնել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Նաբաթիե ալ-Ֆաուքա շրջանին և հարևան Քֆար Թեբնիտ քաղաքի արևելյան ծայրամասին։ Ըստ լրատվականի՝ իսրայելցիները նաև անօդաչու թռչող սարքով հարվածել են Զահրանի շրջանի Անսարիե քաղաքին։

Նշենք, որ Իսրայելի՝ շաբաթներ շարունակվող օդային հարվածներն ավերածություններ են առաջացրել Լիբանանի հարավում: Երեքշաբթի երկրի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր զոհերի թիվը հասել է 3,826-ի, քանի որ փրկարարները փլատակների տակից ավելի շատ մարմիններ են դուրս բերել:

ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը ներառում է նաև Լիբանանը, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի հայտարարել էր, որ իսրայելական ուժերը կմնան երկրում «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն