Մահվան ելքով ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 4 մարդ հոսպիտալացվել է

Մահվան ելքով ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 4 մարդ հոսպիտալացվել է

Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 16-ին, ժամը 20։57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Volvo» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը մահացել է։

Փրկարարները «Mercedes-Benz»-ի վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից։ Չորս ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն