988549_src

Ալիևն ԱՄՆ կոնգրեսականի հետ TRIPP-ին առնչվող հարցեր է քննարկել | factor.am

factor.am  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի» ստորագրումը պատմական նշանակություն ունի հարաբերությունների ընդլայնման առումով։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել այն բանին, որ Աբրահամ Համադեն ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված օրինագծի հեղինակն է՝ կապված «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ փոփոխության  չեղարկման հետ։

Ընդգծվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում, նշվել են այն հնարավորությունները, որոնք TRIPP միջանցքի ստեղծումը կբացի տարածաշրջանային տրանսպորտային կապի զարգացման համար։

Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել Ադրբեջանի  և ԱՄՆ Կոնգրեսի միջև երկխոսության ամրապնդման վերաբերյալ, քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ընդգծվել է առևտրի, տնտեսության, ներդրումների, էներգետիկայի, անվտանգության, կապի, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման լավ հնարավորությունների առկայությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն