62nfyt8poqwmr8ta

Ընտրական հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 125 քրեական վարույթ

Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ՝ ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու և դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշված քրեական վարույթներից 66-ով ձերբակալվել է 227 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ: 15 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալներից 108-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ կապված՝ կալանք (55) և տնային կալանք (53) խափանման միջոցներ, իսկ 122-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

66 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:

21 վարույթով նախաքննությունը՝ 90 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով դատարան ուղարկելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն