azatutyun.am Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան ազատությունից զրկելու Դատախազության միջնորդությունները:
Փաստաբան, «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նիստից հետո փոխանցեց, որ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը:
ԿԸՀ-ն այսօր քննարկում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի երեք, այդ թվում՝ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, և «Ուժեղ Հայաստան»-ի երկու թեկնածուներին վերաբերող դատախազության միջնորդությունները: Հինգից միայն Հայաստանի երկրորդ նախագահին ազատությունից զրկելու միջնորդություն չի ներկայացվել: