42384898_0_0_1600_901_1920x0_80_0_0_faa4fd6d1ab06980e9471cd2475afdcd.jpg

Վալերիյ Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչում | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա նման հայտարարություն արեց նիստի մեկնարկից առաջ` պատասխանելով լրագրողների հարցերին։

Նշենք` փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց նկատմամբ։ Խոսքը Ռոբերտ Մելքոնյանի և Վալերիյ Օսիպյանի մասին է:

«Ես դատաքննության ընթացքում էլ ասել եմ, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- ասաց Օսիպյանը։

Նա այլ հարցերի չպատասխանեց` նշելով, թե ուշանում է «Մարտի 1-ի» գործով դատական նիստից։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո «Մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և բազմաթիվ այլ նախկին պաշտոնյաների:

2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը «Մարտի 1-ի» գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն