Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում | factor.am

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում | factor.am

factor.am  Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրովանիի ռազմաբազայում տեղի է ունեցել «Կովկասյան արծիվ 2026» համատեղ մարտավարական և հատուկ զորավարժությունների բացման արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները։

Ադրբեջանի Պն-ն հայտնում է, որ միջոցառմանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը, ռազմական կցորդի գրասենյակի ներկայացուցիչները և մասնակից պետությունների բարձրաստիճան հյուրեր։

Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցողներն ընդգծել են նման վարժանքների կարևորությունը համատեղ գործողությունների պլանավորման և կողմերի միջև փորձի փոխանակման գործում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն