Նիկոլ Փաշինյան աժ ժժ

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. Փաշինյան | 1lurer.am

1lurer.am  300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու: Նաև բացատրել եմ, թե ինչու: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե քարոզարշավի ժամանակ «մանիպուլյատիվ սուտը» մեծ տեղ էր զբաղեցնում:

«Մեր հանրությունն էլ պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր սուտը տարածել են: Էլի եմ ուզում ասել, որ նման թեմա ընդհանրապես, թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում: Այսինքն՝ եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ ասես կարող են ձևավորվել, բայց խաղաղության օրակարգը և խաղաղությունը բոլոր թեմաները փակում է և փակել է: Սրանում է իրողությունը»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն