707866926_1597529745714470_3838715236024046025_n

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում | factor.am

factor.am Շվեյցարական Նիոնում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան» Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երկրորդ փուլում կմրցի Մալթան ներկայացնող «Ֆլորիանայի» ու իռլանդական «Շեմրոք Ռովերսի» դիմակայության հաղթողի հետ։

«Արարատ-Արմենիայի» ու «Ռիգայի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում, որի որակավորման երկրորդ փուլում կխաղա «Վարդար» (Հյուսիսային Մակենդոնիա) – «Կուպս» (Ֆինլանդիա) զույգի պարտվողի հետ:

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները նախատեսված են հուլիսի 21-ին ու 22-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 28-ին ու 29-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն