IMG_4527

Դիլիջանում Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումը պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր՝ պնդում է Փաշինյանը

Դիլիջանում Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին անգամ եմ տեսնում, որ այդպիսի արագությամբ հանդիպում կազմակերպվի… Դա նշանակում ա, որ երկու կողմում էլ այդ զգացողությունը կար, որ դավադրություն կա էստեղ, ու պետք է ռեակցիա տալ»,- հավելել է նա:

Նա պնդել է՝ ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի։

«Այո, ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել: Մարդիկ, որոնք ընտրակաշառք են վերցրել և քվեարկել են ըստ այդ ընտրակաշառքի պատերազմի սպառնալիք են ստեղծել»,- նշել է նա:

Խոսելով պատերազմի սպառնալիքների մասին՝ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Հայաստանի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է. «Խոսույթները՝ 300 հազար ադրբեջանցի և այլն, մենք ո՞նց ենք փակում: Ասում ենք՝ էն էլ չկա, էն էլ չկա: Երբ դրոշը դնում են էս սեղանին, բացում են, սադրում են էդ խոսակցությունը, հետո դժվար ա որոշել՝ ով առաջինը ինչ ասաց, ով հետո ոնց ասաց»:

Լուսանկարը՝ դիլիջանյան հանդիպումից/հունիսի 14

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն