6p1oikfktv25pfol

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է | news.am

news.am «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։ Այս մասին news.am–ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ Դ. Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով»,–ասել են կոմիտեից։

Հունիսի 17-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը` Դավիթ Ղազինյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն