«Անկախ դիտորդ» դաշինքը կոչ է անում Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51, Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13 և Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65 ընտրատեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։
«Անկախ դիտորդ դաշինքը, ելնելով ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների ուսումնասիրությունից, գտնում է, որ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում հունիսի 7-ին Ընտրական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան քվեարկություն իրականացրած ընտրողների իրավունքները խախտված են։
Այս տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառել է իշխանություն ձևավորելուն մասնակցելու նրանց իրավունքը»,- նշված է «Անկախ դիտորդ»-ի հաղորդագրությունում։