news.am Իլոն Մասկի xAI ընկերության մշակած Grok արհեստական բանականությունն օգտագործում են ամերիկյան զինվորականները հարվածների համար թիրախների ընտրության ծրագրում, դրանց թվում՝ Իրանի դեմ գործողությունների ընթացքում։ Դրա մասին ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության դատական փաստաթղթերում, որոնց ծանոթացել է Ֆրանսպրես գործակալությունը։
Տեղեկությունը պարունակվում է հունիսի 15-ի կառավարական հուշագրում, որը պատրաստվել է xAI-ի տվյալների մշակման խոշոր կենտրոնն էներգիայով ապահովող գազային տուրբինների շուրջ դատական քննության շրջանակում։ Ընկերության դեմ էկոլոգիական հայց է ներկայացրել NAACP-ն (Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիան)։
Փաստաթղթում արդարադատության նախարարությունը պնդում է, որ տվյալների կենտրոնի աշխատանքը սահմանափակելու փորձը կարող է վնաս հասցնել ԱՄՆ ազգային, տնտեսական և էներգետիկ անվտանգությանը, քանի որ դրա հզորություններն օգտագործվում են արհեստական բանականության այնպիսի համակարգերի մշակման համար, որոնք աջակցում են ամերիկյան պաշտպանական գերատեսչության ռազմական գործողություններին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում