1lurer.am ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունները՝ Ասատուր Քոչարյանի («Հայաստան» կուսակցությունների դաշինք) և Աշոտ Եղիազարյանի («Ուժեղ Հայաստան» դաշինք) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հանձնաժողովը բավարարել է նույն դաշինքի անդամ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը։