tert.am Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, նրանց հետ մենք չկարողացանք պայմանավորվել։
Հիմա կարևոր է այս համախմբումը։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»,-նշել է նա։