86afe454-4726-461b-b7b4-1e4bb7b6d2f8_w1023_r1

Իրանն անհապաղ կբացի Հորմուզի նեղուցը․ Պակիստանի վարչապետ | azatutyun.am

azatutyun.am Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման հուշագիրը ստորագրումից հետո արդեն ուժի մեջ է մտել։

Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը պետք է անհապաղ բացվի նավագնացության համար, իսկ Միացյալ Նահանգները կդադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։

Շարիֆը X-ում գրել է, որ փաստաթղթի հիման վրա կողմերը առաջիկա 60 օրում պետք է համաձայնեցնեն վերջնական խաղաղության պայմանագրի պայմանները։

Պաշտոնական ստորագրման արարողությունը Պակիստանը նախատեսում է անցկացնել հունիսի 19-ին Շվեյցարիայում՝ Կատարի աջակցությամբ։ Պակիստանի վարչապետի խոսքով՝ թեև երկու երկրների ղեկավարներն արդեն փաստաթուղթը ստորագրել են թվային ձևաչափով, Շվեյցարիայում նախատեսված արարողությունը պետք է ազդարարի բանակցությունների նոր փուլը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն