Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով | arm.sputniknews.ru

Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր դատախազության ներկայացրած 2 միջնորդությունները՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Հունիսի 17-ին նա ձերբակալվեց։

ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ գործը վերաբերում է ընտրակաշառքի նախապատրաստությանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն