omrtstq2yiiflgo5bdvdjyektuyodbilgdc6ji00

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հրապարակվել են նաև ձայնագրություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն